Այսօր, գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, նախկին զինվորական ավանը Ախալքալաքի հետ կապող կամրջից ցած է նետվել 1966 թվականին ծնված մի կին։ Նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 10 րոպե անց։
Տեղում մարդիկ են եղել, ովքեր փորձել են կանխել ու ոստիկանություն են կանչել։ Կինը նետվել է ոչ թե կամրջի մեջտեղի մասից, այլ քաղաքի կողմի ծայրից, որտեղ կամրջի բարձրությունը մոտ 15-20 մետր է։ Կինը ընկնելուց հետո ողջ է եղել, սակայն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության մեքենան կնոջը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է։