Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում հուլիսի 19-ին, առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Համաներման մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 82 պատգամավոր։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած օրինագծին ընդդիմադիր կուսակցություններից աջակցել են «Գիրչին» և «եվրոպացի սոցիալիստները»։
Օրինագծի համաձայն՝ համաներումը կվերաբերի սույն թվականի մինչև հուլիսի մեկը կատարված հանցագործություններին, չի տարածվի սպանության, թմրանյութերի վաճառքի, սեռական հանցագործությունների, կողոպուտի, ահաբեկության, կոռուպցիայի և պաշտոնական հանցագործությունների, անդրաշխարհի, սովորական հանցագործությունների, թրաֆիքինգի և այլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների վրա:
Բացի այդ, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ մոտ 7000 հոգու պայմանական պատիժը մեկ տարով կկրճատվի։
Խորհրդարանն իշխող ուժի առաջ քաշած համաներման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունի արտահերթ նիստում. Երկրորդ և երրորդ ընթերցումները կշարունակվեն աշնանային նստաշրջանի շրջանակներում։