Խորհրդարանի առջև ընթացող բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է «Շարժում հանուն Վրաստանի» հինգ անդամ: Ցուցարարները ձերբակալվել են Վրաստանի 173-րդ հոդվածի համաձայն: Այս մասին տեղեկատվությունը հաստատում են ՆԳ նախարարությունում:
Ցուցարարների խոսքով, ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ նրանք փորձել են վրան տեղադրել խորհրդարանի դիմաց: Նրանց խոսքով, իրենք իրավունք ունեն սահմանադրությամբ երաշխավորված արտահայտել իրենց բողոքն այս ձևով և վրան տեղադրել, ինչը իրավապահները թույլ չեն տալիս:
Այս կապակցությամբ խորհրդարանի մոտ տեղի է ունեցել նաև քաշքշուկ:
Ավելի ուշ «Ազգային շարժման» ներկայացուցիչները խորհրդարանի մոտ մանկական վրան են բացել:
Հանրահավաքին ներկա են տարբեր կազմակերպությունների անդամներ, փաստաբաններ, «Լելո» կուսակցության ներկայացուցիչներ, «Ազգային շարժման» անդամներ, «Ամոթ է» շարժման ներկայացուցիչներ: