Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կփակվի Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ Նստաշրջանը կհայտարարվի լիագումար նիստում փակված, որից հետո կհնչի Վրաստանի պետական օրհներգը:
Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը եւ փակվում դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը:
Մինչդեռ պատգամավորները դեռ չեն պատրաստվում հեռանալ ձմեռային արձակուրդի։ Ըստ առկա տեղեկությունների՝ մինչև դեկտեմբերի վերջ կանցկացվեն մի քանի արտահերթ նիստեր։ Արտահերթ նիստերը նախատեսվում է գումարել հաջորդ շաբաթ։