Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Ավարտվել է այն կուսակցությունների գրանցման ժամկետը, որոնք խորհրդարանում ընտրված անդամներ չունեն։ Որ կուսակցություններն են, ընտրություններին մասնակցելու համար, արդեն գրանցվել ԿԸՀ-ում։

Այն կուսակցությունների համար, որոնք գործող խորհրդարանում ընտրված անդամներ չունեն, գրանցման դիմումների ընդունման վերջնաժամկետը լրացել է հուլիսի 15-ին։

ԿԸՀ-ը գրանցման համար դիմել է 28 քաղաքական միավորում, որոնցից 9 կուսակցություն գրանցված է, իսկ 19-ը գրանցման ընթացակարգ է անցնում։

Արդեն գրանցված կուսակցությունների ցուցակը.

1. «Սաքարթվելո» կուսակցություն
2. «Երրորդ ուղի» կուսակցություն
3. «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցություն
4. «Մեր միասնական Վրաստան» կուսակցություն
5. Վրաստանի լեյբորիստական կուսակցություն
6. Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
7. «Հանուն արդարության»
8. «Ազատ Վրաստան»
9. «Ձախ դաշինք»

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն այն կուսակցությունները, որոնք արդեն ունեն պատգամավորներ խորհրդարանում։ Այդպիսի 13 կուսակցություն կա, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»։ Ընտրություններին մասնակցելու համար այս կուսակցությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 57 օր առաջ պետք է դիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։

Այս ցանկը ներառում է.

• «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան»;
• «Միացյալ ազգային շարժում»;
• «Լելոն հանուն Վրաստանի»;
• «Նոր քաղաքական կենտրոն – Գիրչի»;
• «Քաղաքացիներ»;
• «Եվրոպական Վրաստան»;
• «Վրաստանի հայրենասերների դաշինք»;
• «Ռազմավարություն Աղմաշենեբելի»;
• «Օրենք և իրավունք»;
• «Եվրոպական դեմոկրատներ»;
• «Հանրապետական կուսակցություն»;
• «Առաջընթաց և ազատություն»;
• «Պետությունը ժողովրդի համար»:

Ընտրություններն ամբողջությամբ կանցնեն համամասնական ընտրակարգով, ընտրաշեմը 5 տոկոս է։

Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում արգելվում է ստեղծել ընտրական դաշինքներ։ Ուստի կուսակցությունները ստիպված են այլ լուծումներ փնտրել։ Մասնավորապես, պայմանավորվել, թե ինչ հայեցակարգով են մասնակցելու ընտրություններին, քանի քաղաքական կենտրոններ են լինելու, ով ում հետ է միավորվելու, կամ՝ ոչ։

Այսօրվա դրությամբ իրար հետ միավորվում են հետևյալ կուսակցությունները.

1. «Ազգային շարժումը» և «Ռազմավարություն Աղմաշենեբելին» հիմնել են նոր քաղաքական հարթակ՝ «Միասնություն՝ հանուն Վրաստանի փրկության»։

Նոր միավորումն ընտրություններին կմասնակցի «Ազգային շարժման» 5- րդ համարի ներքո։

2. «Ախալի» -ին , «Դրոա»-ն և «Գիրչի՝ հանուն ավելի շատ ազատության» կուսակցությունները միավորվել են։ Նրանք ընտրություններում պայքարելու են 4 համարի ներքո։

3. Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը միավորվել է «Հանուն ժողովրդի» կուսակցության և «Ազատության հրապարակ» բոլորովին նոր շարժման հետ։

4. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր ցուցակներում տեղ է տալիս «Ժողովրդի իշխանությանը» և այլ արբանյակներին, քվեաթերթիկում կլինի 41-րդ համարը:

5. Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը ընտրություններին միայնակ է մասնակցում։ Քվեաթերթիկի համարը դեռ հայտնի չէ։

6. Ռուսամետ շարժումները միավորվում են և ընտրությունների մասնակցելու են «Հայրենասերների դաշինքի» ցուցակներով՝ ընտրահամարը 8։