ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ալբերտ Ջոնսոնի խոսքով՝ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը քվեարկության ընթացքին կհետևեն 350 կարճաժամկետ միջազգային դիտորդներ:

Ըստ առաքելության ղեկավարի, դիտորդների այս թիվը բացարձակապես բավարար է կազմակերպության կողմից դրված նպատակներին հասնելու համար: Բացի այդ, ըստ Ալբերտ Ջոնսոնի, դիտորդական առաքելությունը բաղկացած է 12 միջազգային փորձագետներից համալրված հիմնական խմբից: Հիմնական խումբը տեղակայված է Թբիլիսիում, և Վրաստանում առաջիկա 7 շաբաթների ընթացքում կլինի ժամանակավոր գրասենյակ, իսկ սեպտեմբերի 2-ին երկիր կժամանեն 30 երկարաժամկետ դիտորդներ: Նրանք կտեղակայվեն ամբողջ երկրով մեկ և կհետեւեն ընտրական գործընթացներին շրջանային մակարդակով:

Ալբերտ Ջոնսոնի խոսքով, կարճաժամկետ դիտորդների դերը կկայանա ամբողջ երկրում քվեարկության ընթացակարգերը, ինչպես նաև ձայների հաշվարկման ընթացակարգերը վերահսկելու մեջ:

«Կարևոր հայեցակետ է հանդիսանում այն, որ ընտրությունները մենք դիտարկում ենք ԺՀՄԻԳ-ի կողմից հաստատված դիտարկման մեթոդաբանության համաձայն, որը վերանայվել է, և այս մեթոդաբանությունը 20 տարվա պատմություն ունի: Մենք նաև հետևելու ենք նախընտրական քարոզարշավի ակտիվություններին, ինչպես նաև ընտրարշավի ֆինանսավորմանը, մեդիա-միջավայրին, ԶԼՄ-ների կողմից գործընթացների լուսաբանմանը, ինչպես նաև իրավաբանական, իրավական դաշտին և վեճերի լուծման հարցերին», – հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը: