Վրաստանի յուրաքանչյուր ընտրատարածքում տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում կլինիկաներում կբացվեն հատուկ ընտրատեղամասեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին:
Ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին, որոնց ընթացքում Վրաստանի բնակիչները կընտրեն քաղաքապետերին և Սակրեբուլոյի պատգամավորներին:
Ըստ Կալանդարիշվիլիի, երկօրյա քննարկումից հետո Վրաստանի ԿԸՀ-ն որոշում կայացրեց մեկական հատուկ ընտրատեղամաս բացել բոլոր 73 ընտրատարածքներում, որպեսզի կորոնավիրուսի պատճառով կլինիկաներում և կարանտինային գոտիներում գտնվողները կարողանան մասնակցել ՏԻՄ ընտրություններին:
ԿԸՀ ղեկավարը նշել է, որ հանձնաժողովի անդամները քննարկել են հատուկ ընտրական խմբեր ստեղծելու հարցը, որոնք ընտրություններն անցկացնելու են կլինիկաներում:
Ներկայումս Վրաստանում կա 23 976 ակտիվ դեպք, որից 5 231-ը ստացիոնար բուժման կարիք ունեն, 996 հիվանդ գտնվում է քովիդ հյուրանոցներում, իսկ 17 749 վարակակիրներ բուժում են անցնում տնային պայմաններում: 38 մարդ մնում է կարանտինային գոտիներում, իսկ 19 777-ը՝ ինքնամեկուսացման մեջ: