«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի ընտրություններում հաղթել է Լևան Խաբեիշվիլին։ Նա ստացել է ձայների 52,58%-ը։

Ընտրություններին մասնակցել են չորս թեկնածուներ. Նիկա Մելիան, Լևան Խաբեիշվիլին, Գեորգի Մումլաձեն և Նոնա Մամուլաշվիլին:

Քվեարկությունն սկսվել է հունվարի 28-ին և ավարտվել այսօր առավոտյան ժամը՝ 10:00-ին:

Ընտրական գործընթացն անցկացվել է գաղտնի՝ բլոկչեյնի սկզբունքով։