«Դեմոկրատ Մեսխերի» միության (UDM) Ախալքալաքի գրասենյակում անցկացվեց 2018 թվականի առաջիկա նախագահական ընտրությունների մասին հանրության տեղեկացման հերթական թրեյնինգը:

Այսօր տեղի ունեցավ ընտրությունների թեմայով վեցերորդ և վերջին տեղեկատվական թրեյնինգը ընտրությունների ընթացքի, մասնավորապես, առաջիկա նախագահական ընտրությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման (քաղաքապետարանի և սակրեբուլոյի) մարմինների լիազորությունների, խորհրդարանի մասին և այլն:

trening2

Թրեյնինգներն անցկացկացվում էին «Մեր ապագան կախված է մեզանից յուրաքանչյուրից» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Անվտանգ զարգացման կամուրջ» կազմակերպության կողմից: Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Նախագիծը սկսվել էր օգոստոսին: Ախալքալաքի շրջանում այս ծրագրի շրջանակներում կայացել է վեց տեղեկատվական թրեյնինգ:

Այս թրեյնինգների նպատակն էր ակտիվացնել բնակչությանը, որպեսզի նրանք գիտակցեն ընտրություններին մասնակցելու կարևորությունը:

trening1