Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն աջակցել է գլխավոր դատախազի պաշտոնում Գիորգի Գաբիտաշվիլիի նշանակմանը:
Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիի խոսքով, այդ հարցը քվեարկվել է այսօր՝ խորհրդարանի արտահերթ լիագումար նիստում:
Դատախազական խորհուրդը հուլիսի 11-ին Վրաստանի գլխավոր դատախազի թեկնածու է ընտրել Գիորգի Գաբիտաշվիլիին։ Գիորգի Գաբիտաշվիլին նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի տեղակալն է։
Դատախազական խորհրդում գլխավոր դատախազի պաշտոնի համար մի քանի օր հարցազրույցներ են ընթացել։ Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի համար գրանցվել էր 11 թեկնածու:
Նոր գլխավոր դատախազին 6 տարի ժամկետով ընտրելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 76 պատգամավորի ձայն, իսկ խորհրդարանական մեծամասնությունը վերահսկում է ավելի քան 80 մանդատ։
Հիշեցենք. գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել մայիսի սկզբին Իրակլի Շոթաձեի պաշտոնը լքելուց հետո։