Այսօր Արտյուշ Գոմցյանի առաջին մենամարտն էր բռնցքամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում: Ճապոնիան ներկայացնող մրցակցի հետ մենամարտի երկրորդ ռաունդում առավելության է հասել և հաղթանակ տոնել:

Երկրորդ ռաունդում բացահայտ առավելությամբ, ինչպես նաև մրցակցի մարզիչի մերժման պատճառով Արտյուշը հաղթանակ է գրանցել։

Առաջիկայում Գոմցյանին սպասվում է ևս երեք մենամարտ, որից հետո նա կպայքարի մեդալների համար:

Այս օրերին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է բռնցքամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որին Ախալքալաքի մարզահամալիրից մասնակցում է Արտյուշ Գոմցյանը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, Եվրոպայի 2022 թ.-ի չեմպիոն, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։ Նա մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում։ Անձնական մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։

Նշենք, որ բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը Վրաստանի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով:

Սախիլ Ալախվերդով` 48 կգ, Արտյուշ Գոմցյան՝ 60 կգ, Լաշա Գագնիձե՝ 63,5 կգ, Լաշա Գուրուլի` 67 կգ, Էսկերխան Մադիև՝ 71 կգ, Գիորգի Խարաբաձե՝ 75 կգ, Օթար Նավերիան՝ 80 կգ, Գիորգի Ղուշիտաշվիլի՝ 86 կգ, Գիորգի Ճիղլաձե՝ 92 կգ և Նիկոլոզ Բեգաձե՝ 92+ կգ:

Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին: