Վրաստանի խորհրդարան մտած 14 կուսակցություններից 12-ը ֆինանսավորում կստանան պետական բյուջեից: Այս մասին ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Թամար Ժվանիայի կարգադրության մեջ:
Ընդհանուր առմամբ, այս քաղաքական սուբյեկտներին տարեկան կտրամադրվի 12,5 միլիոն լարի: Այս գումարի մեծ մասը նախատեսվում է իշխող «Վրացական երազանքի» համար՝ 5,1 միլիոն լարի, ամսական շուրջ 430 հազար լարի:
Ընդդիմադիր կուսակցությունները ստացել են հետևյալ չափով (մեկ տարվա ընթացքում) ֆինանսավորում.
«Միասնական ազգային շարժում»՝ գրեթե 2.2 միլիոն լարի,
«Եվրոպական Վրաստան»՝ ավելի քան 1.1 միլիոն լարի,
«Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ ավելի քան 1 միլիոն լարի,
«Ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ մոտ 1 միլիոն լարի,
«Լելոն հանուն Վրաստանի»՝ 803.5 հազար լարի,
«Եվրոպական դեմոկրատներ»՝ 460 հազար լարի,
«Պետական շարժում ժողովրդի համար»՝ 240 հազար լարի,
«Հանրապետական կուսակցություն»՝ 204 հազար լարի,
«Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»՝ 289.7 հազար լարի,
«Օրենք և իրավունք»՝ 104.4 հազար լարի,
«Առաջընթաց եւ ազատություն»՝ 12 հազար լարի:
Առանց պետական ֆինանսավորման են մնացել խորհրդարան անցած երկու կուսակցություններ: Դրանք են «Գիրչի»-ին և «Քաղաքացիներ»-ը, որոնք համապատասխանաբար ստացել են չորս և մեկ մանդատ: Նրանք ֆինանսավորման խնդրանքով չեն դիմել Վրաստանի ԿԸՀ՝ ի նշան բողոքի կեղծված խորհրդարանական ընտրությունների դեմ: