Շովիում, որտեղ սողանք է իջել, վերացնելով հանգստավայրը և տասնյակ մարդկանց կյանք խլելով, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 9-ի առավոտյան դրությամբ հայտնաբերվել է 20 մարդու դի։
Օգոստոսի 3-ին Շովիում սողանք է տեղի ունեցել. Պաշտոնական տվյալներով՝ այս պահին զոհվել է 20 մարդ, իսկ աղետի գոտում որոնվում է ավելի քան 10 մարդ։
Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել։