Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կծախսի մոտ 40 միլիոն լարի (ավելի քան 15,3 միլիոն դոլար), որը տեղի կունենա 2017 թ.-ի աշնանը:
Գումարը պետական բյուջեից արդեն հատկացվել է: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է «Օրենսդրական լրաբերում»:
Համաձայն փաստաթղթի, ընդհանուր առմամբ Վրաստանի ԿԸՀ-ն ստացել է 39,011,899 լարի: Ծախսերը կբաշխվեն հետևյալ կերպ.
Ընտրությունների անցկացման միջոցառումներ – 28 միլիոն 120 հազար լարի (ավելի քան 10,8 մլն դոլար),
Ընտրական հանձնաժողովների աշխատակիցների համար թրեյնինք-վարժանքներ – 1 միլիոն 30 000 լարի (ավելի քան 396,000 դոլար);
Ընտրական սուբյեկտների հեռուստատեսային գովազդ – 2 միլիոն 242 հազար լարի (ավելին քան 862 հազար դոլար);
Ընտրական սուբյեկտների ֆինանսավորում – 7 միլիոն 619 հազար լարի (ավելի քան 2,9 միլիոն դոլար).
Հերթական տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն 2017 թ.-ի աշնանը: