«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերությունը» (ISFED) հայտնում է ընտրակաշառքի չորս հնարավոր դեպքերի մասին:
Կազմակերպության ղեկավար Նինո Դոլիձեի խոսքով` կազմակերպությունը 45 բողոք է ներկայացրել Շրջանային հանձնաժողովներին, 41 բողոք` տարածքային, իսկ մեկը` ԿԸՀ:
Կազմակերպությունը հայտնում է, որ մոնիթորինգի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես.
· դիտորդների գործունեությանը խոչընդոտելու 3 դեպք
· քվեարկության գաղտնիության խախտման 7 դեպք
· ընտրացուցակների հետ կապված խախտումների 8 դեպք
· քարոզչության 4 դեպք
· ընտրատեղամասային շենքի ներսում ընտրողների հաշվառման 3 դեպք
· ընտրատեղամասի կազմակերպման կանոնների խախտման 3 դեպք
· ընտրական փաստաթղթերի հետ կապված խախտման 3 դեպք
· պիտակավորման կանոնների խախտման 2 դեպք
· քվեաթերթիկների կույտերի հետ կապված խախտման 2 դեպք
· ընտրատեղամասում քաոսի 2 դեպք
· ընտրատեղամասից 25 մետր շառավղում քարոզչական նյութերի տեղադրման 4 դեպք
· համակարգողների մոբիլիզացիայի 3 դեպք
· ընտրողների հնարավոր ընտրակաշառքի 4 դեպք
· ընտրողների անուն ազգանունների հաշվառման 6 դեպք
· ընտրատեղամասից 100 մետր հեռավորությամբ մարդկանց կուտակման 6 դեպք
· ընտրատեղամասից ավելի քան 100 մետր հեռավորությամբ ընտրողների վերահսկման 2 դեպք
· ընտրատեղամասից 100 մետր հեռավորությամբ ընտրողների վերահսկման 1 դեպք
· ընտրողների մոբիլիզացման 1 դեպք
· դիտորդների լիազորությունների սահմանափակման 1 դեպք
· չարտոնված անձի կողմից քվեախցիկ մտնելու փորձի 1 դեպք: