«Միջազգային թափանցիկություն Վրաստան» կազմակերպությունը Նինոծմինդայում և Ախալքալաքում խախտումներ է արձանագրել:

Ժամը 14:02-ին, Ախալքալաքի 18.40.35 ընտրատեղամասում հանձնաժողովի երկու անդամներ քվեարկելուց հետո լուսանկարել են քվեաթերթիկը։

Ժամը 08:07-ին, Նինոծմինդայի 18.41.27 ընտրատեղամասում դիմակներ չեն կրել, ինչպես նաև հանձնաժողովի անդամների ջերմությունը չեն չափել։ Հանձնաժողովի նախագահը վրացերեն չգիտի։ Բողոք է գրվել։