Սեպտեմբերի 6-ի դրությամբ, 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունների համար, ԿԸՀ-ն որպես դիտորդ գրանցել է 17 տեղական և 2 միջազգային կազմակերպություն։ Մեկ կազմակերպության գրանցումը մերժվել է:
Գալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Վրաստանի ընտրական վարչությունում ներկայումս գրանցվել են 2 միջազգային կազմակերպություն և 17 տեղական կազմակերպություն։ Մեկ կազմակերպության գրանցումը մերժվել է:
Գրանցված միջազգային կազմակերպությունները հետևյալն են.
• «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (IRI)
• «Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտ» (NDI)
Ընտրություններիը դիտելու համար գրանցված տեղական կազմակերպությունները հետևյալն են.
• «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»,
• «Միջազգային թափանցիկություն – Վրաստան»,
• «Ազատության ձայնը»,
• «Արդար ընտրությունների միջազգային հասարակություն»,
• «Քաղաքացիական զարգացման և մոնիտորինգի կենտրոն»,
• «Քաղաքացիական զարգացման դաշինք»,
• «Հասարակության մոնիտորինգի կենտրոն»,
• «Բաց տիեզերք-Կովկաս»,
• «Ընտրական լաբորատորիա» և այլն:
«Վրաստանի եվրոպական ուղեծիր» կազմակերպության գրանցումը մերժվել է։
Դիտորդ կազմակերպությունների գրանցումը շարունակվում է: Գրանցվելու համար տեղական դիտորդական կազմակերպությունը պետք է դիմի համապատասխան ընտրական հանձնաժողով ընտրություններից ոչ ուշ, քան 10 օր առաջ (հոկտեմբերի 16, ժամը 18:00):
Գրանցվելու համար միջազգային դիտորդական կազմակերպությունը ընտրություններից ոչ ուշ, քան 7 օր առաջ (հոկտեմբերի 19, ժամը 18:00) պետք է դիմի ԿԸՀ և տրամադրի հիմնադիր փաստաթղթի պատճենը։