Ուռուցքաբանության ազգային խորհուրդը քննարկել և աջակցել է նախարարության նախաձեռնությանը, որը նախատեսում է դեղորայքի մատակարարման սխեմայի թարմացում։
Փոփոխության արդյունքում ուռուցքային հիվանդների համար ավելի հեշտ է դեղեր ստանալը, նախկինում նրանք պետք է գնային կլինիկա դեղատոմսով, այնուհետև գնեին դեղատնից և նորից վերադառնային կլինիկա՝ բուժզննում անցնելու։
Հանդիպումն անցկացվել է առողջապահության նախարարի գլխավորությամբ։ Ըստ Միխեիլ Սարջվելաձեի՝ նշված փոփոխությունն ընդունվել է՝ ելնելով հիվանդների լավագույն շահերից։ Նրա խոսքով, երկար ժամանակ հիվանդների համար դժվար էր անցնել այդ պրոցեդուրաները և անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։
Նախատեսված փոփոխության համաձայն՝ առաջիկայում շահառուները դեղատնային ցանցի փոխարեն իրենց անհրաժեշտ դեղերը կստանան այն կլինիկաներում, որտեղ անցնում են պրոցեդուրաները։ Խորհրդի նիստում նախարարն ընդգծել է, որ նշված նորամուծությունը ևս մեկ քայլ է հիվանդի շահերի և իրավունքների պաշտպանության ստանդարտի բարելավման ուղղությամբ, և այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվելու են։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուռուցքաբանական հիվանդությունների առավել արդյունավետ կառավարման համար ապագա ծրագրերին և անհրաժեշտ միջոցառումներին։ Ուռուցքաբանության ազգային խորհրդի նպատակն է ապահովել երկրում ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելումն ու կառավարումը։ Նրա անդամներն են՝ Առողջապահության նախարարության միջազգային և հիվանդների կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուռուցքաբաններ, արյունաբաններ և մասնագիտական ասոցիացիաների անդամներ։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։