COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն է գրանցվել Վրաստանում: Այդ մասին լույս մարտի 11-ի գիշերը լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Տնօրենի տեղեկատվության համաձայն՝ հիվանդացած երեխան ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել մի խումբ անձանց հետ միասին, որոնք փետրվարի 28-ից ինքնամեկուսացման մեջ էին գտնվում, և որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել էր մարտի 10-ին անցկացված կրկնակի թեստավորման ընթացքում:
Վարակված երեխան 12 տարեկան է: Մարտի 10-ին հայտնաբերված վարակման ութ նոր դեպքերից հինգը՝ ներառյալ երեխան, նույն ընտանիքի անդամներ են:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօրվա դրության հանրապետությունում լաբորատոր եղանակով հաստատված է կորոնավիրուսով վարակման 23 դեպք: