Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարության համաձայն՝ Զատկական տոներին արմատական, կտրուկ սահմանափակումներ չեն լինի:
Նախարարի տեղեկության համաձայն՝ երկուշաբթի խորհուրդը կքննարկի, արդյո՞ք սահմանափակումներ կմտցվեն, թե ոչ:
«Ելնելով համաճարակային իրավիճակից՝ խոսակցություններն այն մասին, որ որոշ սահմանափակումներ կարող են հանվել, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Քանի որ այժմ մենք գտնվում ենք այնպիսի փուլում, երբ սպասում ենք երրորդ ալիքի առավելագույն ցուցանիշին: Քննարկում է ընթանում, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ կարող են ձեռնարկվել, որպեսզի ավելի լավ կառավարվի լոկալ մակարդակով և դրա հետ կապված քննարկումը խորհուրդը կանցկացնի երկուշաբթի՝ կորոնավիրուսի հարցերով խորհրդի ձեւաչափով, որը ենթարկվում է վարչապետին:
Մենք խորապես համոզված ենք, որ ինչպես անցյալ տարի, եկեղեցու աջակցությունը շատ ակտիվ կլինի։ Ելնելով դրանից՝ մենք վստահ ենք, որ արմատական, կատեգորիկ սահմանափակումներ չեն լինի: Սակայն դա կլինի սահմանված միջոցների մանրակրկիտ պահպանում, որը մեր բնակչության համար լիարժեք անվտանգություն կապահովի եկեղեցական միջոցառումների ձեւաչափով՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից», – հայտարարել է Տիկարաձեն: