Այսօր բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակչում Վրաստանը ներկայացնող 60 կգ քաշային կարգում Օթար Երանոսյանը հաղթել է կազախ Ադիլետ Կուրմետովին և դուրս եկել 1/8-րդ եզրափակիչ:
Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Երանոսյանը առաջնության 1/8-րդ եզրափակչում, օգոստոսի 28-ին կմենամարտի ազգությամբ հնդիկ Շիվա Տափայի հետ:
Հիշեցնենք, որ Օթարը նախքան Համբուրգ մեկնելը Վրաստանի Դուշեթի քաղաքում մասնակցել է հավաքների: