«Ski Cross» աշխարհի գավաթի մասնակիցներն ու կազմակերպիչները արդեն Վրաստանում են:

Ըստ էկոնոմիկայի նախարարության, 9-ը երկրների 51 մարզիկներ կմասնակցեն փետրվարի 26-28-ը Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ծրագրված բարձր մակարդակի մրցումներին, որոնք կանցկացվեն Բակուրիանիում: Մրցումները կանցկացվեն խիստ համապատասխան կովիդ-կանոններին, ֆեդերացիայի կազմած կարգավորումներին և կանոնակարգերին: Լեռնամարզական տիպի մրցաշարի կովիդ-կանոնակարգերին համապատասխան անցկացումը Բակուրիանիում, վրացական հանգստավայրը կդասի այն լեռնադահուկային հանգստավայրերի շարքին, որտեղ կարող են անցկացվել նման բարձր մակարդակի մարզական մրցումներ:

Մրցումներին ներկա կգտնվի Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայից (FIS) Լեռնադահուկային սպորտի տնօրեն, ավստրիացի Կլաուս Վալդները:

Այն պատճառով, որ Բակուրիանին զբոսաշրջիկների համար փակ է՝ Աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի առանց հանդիսատեսի: Բակուրիանիի պես, Եվրոպայի առաջատար լեռնային հանգստավայրերում լեռնամարզական բարձր մակարդակի նմանատիպ մրցումներն անցկացվել են նույնպես առանց հանդիսատեսի, որոնք 2021-ի ձմեռային շրջանում այցելուների համար փակ են: