Անհարգելի պատճառով լիագումար նիստերը բաց թողած անձինք ընդդիմությունից Ցեզար Չոչելին է, իսկ մեծամասնությունից՝ Էլիսո Բոլքվաձեն։ Այս մասին ասվում է «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ի տարածած տեղեկատվության մեջ, որը գնահատում է Վրաստանի խորհրդարանի 2023թ.-ի գործունեությունը:
Ինչ վերաբերում է խորհրդարանականների գործունեությանը, ապա, ըստ հասարակական կազմակերպության տվյալների, 98 պատգամավորի համար արտերկիր գործուղումների վրա ծախսվել է 1․836․033․17 լարի։
Բացասական են գնահատվում օրենսդրական հետևյալ փոփոխությունները՝ ժամանակավոր կառույցները հավաքների և ցույցերի ժամանակ նախապես արգելելու նախաձեռնությունը, ատելության խոսքի կարգավորման հետ կապված հեռարձակողներին առնչվող փոփոխությունները, հաշվետվողականության և վերահսկողության կանոնակարգի փոփոխությունները»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Նշվում է, որ 2023 թվականին խորհրդարանի բացությունն ու թափանցիկությունը վատթարացել են։ «Խորհրդարանի շենք մտնելուց և հանձնաժողովի նիստին առանց հիմնավորման մասնակցելուց հրաժարվելը տեղի է ունեցել միայն խորհրդարանի անվտանգության կանոնների ընդհանուր ցուցումով։ Բացի այդ, ներդրվել են լրատվամիջոցների հավատարմագրման նորացված կանոնակարգերը, ինչը խորհրդարանը դարձրել է ավելի փակ և անթափանց կառույց քննադատական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Խորհրդարանի կանոնակարգով խորհրդարանական վերահսկողությունը վատթարացել է: Անվտանգության ոլորտի վերահսկողությունը թույլ է: Վստահության խումբը դեռևս գործում է թերի անձնակազմով: Խորհրդարանում ժամանակավոր քննչական հանձնաժողով չի ստեղծվում: Մեծամասնությունը արհեստականորեն խոչընդոտում է ժամանակավոր քննչական հանձնաժողովի ստեղծմանը:
Նշենք, որ դատաիրավական համակարգում կոռուպցիոն և այլ ապօրինի գործողություններն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քվեարկությունը չի կայացել, քանի որ մեծամասնական պատգամավորները մինչև նիստը չեն գրանցվել։ Ըստ նրանց՝ սա «համերաշխության ակտ» էր պատժամիջոցների տակ գտնվող դատավորների համար: Նախարարները և այլ հաշվետու անձինք ժամանակին և ամբողջական չեն պատասխանել պատգամավորի հարցերին, հատկապես, երբ հարցի հեղինակը ընդդիմադիր պատգամավոր է եղել»,- ասվում է հրապարակված տեղեկատվության մեջ։