Բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի նկատմամբ Վրաստանի նախագահի վետոն հաղթահարելը ողջունեցին բողոքի բացականչություններով՝ «ստրուկներ», «դավաճաններ», «խայտառակություն»։ Ոստիկանները մարդկային միջանցք ստեղծելով՝ «Երազանքի» պատգամավորներին դուրս բերեցին խորհրդարանից:
Հանրահավաքի մասնակիցները նաև վանկարկում էին՝ «Վր-աս-տան, կեցցե՜ Վրաստանը»։
Հիշեցնենք, որ ողջ օրվա ընթացքում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ նախագահի մոտիվացված մեկնաբանությունների քննարկումը տեղի ունեցավ բողոքի ակցիաների ֆոնին։ Ժամը 10:00-ից քաղաքացիները սկսել էին հավաքվել օրենսդիր մարմնի մոտ:
Այս պահին Ռուսթավելի պողոտան մեքենաների երթևեկության համար փակ է։