2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Jobs.ge պորտալում հրապարակվել է 41 998 թափուր աշխատատեղ, որը 6%-ով ավելի է, քան 2022-2023 թթ․ նույն ժամանակահատվածում է եղել:
Միևնույն ժամանակ, 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում թափուր պաշտոնների հրապարակման տեմպը 2022-2023թթ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.6%-ով:
Վրաստանում աշխատատեղերի ամենատարածված կատեգորիաները․
▪️ Վաճառք և գնում՝ 10,163 թափուր աշխատատեղ (-3.2%)
▪️ Մենեջմենթ՝ 9 998 թափուր տեղ (+7.4%)
▪️ Ֆինանսներ և վիճակագրություն՝ 7,631 (+3.4%)