Սեպտեմբերի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259,779-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 15 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5277 դեպք կա, այլ պատճառով՝ 1205:
Ապաքինվել է ևս 425 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 240 730 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 12 567 է։
Սեպտեմբերի 27-ին կատարվել է 4 988 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 698 811 թեստ է արվել։