Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ՝ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը միջազգային նշանակության Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի՝ Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն հակաձնահյուսային թունելների միջոցով: Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: