Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրաց լեզվի ուսուցման վերաբերյալ նախարարությունը նոր գաղափար ունի:
«Էթնիկ փոքրամասնությունների և վրաց լեզվի իմացության հարցը չափազանց կարևոր խնդիր է: Ես նույնպես նրանց հետ հարաբերություններ ունեմ եմ և գիտեմ, որ դա լուրջ խնդիր է, ուզում եմ ձեզ տեղեկացնել, թե ինչ մեթոդներ ենք ձեռնարկում այս խնդիրը վերացնելու ուղղությամբ: Ես կցանկանայի առանձնացնել երկու հիմնական ուղղություն. Մենք ունենք Ժվանիայի անվան ինստիտուտ, որտեղ ուսուցիչները վերապատրաստվում այնուհետև գնում են գյուղեր և իրականացնում մեր ազգային փոքրամասնություններին վրաց լեզուն սովորեցնելու շատ կարևոր գործընթաց: Բացի այդ, մենք վերջերս նախարարության կազմում ստեղծել ենք երիտասարդ ուսուցիչների մասնաճյուղ: Այս մասնաճյուղի հիմնական նպատակը վրաց լեզվի իմացուրյան խնդիրի լուծումն է: Նրանք պետք է գնան այն գյուղերը, որտեղ կան էթնիկ փոքրամասնություններ, և այսպես ասած պետք է կենտրոնանան վրացերեն լեզվի ուսուցման խնդրի վրա»:
ԿԳ նախարարի խոսքով այս գործընթացը պետք է սկսել մանկապարտեզներից: Էթնիկ փոքրամասնությունների երեխաների համար մանկապարտեզներում նախատեսվում է պարտադիր կերպով վրացերեն ուսուցացնել:
«Երեխայի մտքում շատ ավելի հեշտ է լեզու տպել, և այդ իսկ պատճառով մենք խոսում ենք մանկապարտեզի մասին: Այսպիսով, մենք մանկապարտեզից կսկսենք լեզվի ուսուցման գործընթացը: Վերոնշյալ մասնաճյուղը, կգործի նախ դպրոցներում, այնուհետև մենք կավելացնենք ուսուցիչներ նաև մանկապարտեզների համար, ինչ խոսք դա ավելի արդյունավետ կլինի», – ասել է Միխեիլ Չխենկելին: