Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը տետղեկատվություն է հրապարակում հուլիսի 11-13-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ մինչև հուլիսի 14-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ և ուժեղ քամի:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +31, +33 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +22, +24 աստիճան: