Մայիսի 9-10-ը Վրաստանի տարածքում եղանակը կվատթարանա: Օդերևությաբանները զգուշացնում են, որ ծովում փոթորիկ կբարձրանա, իսկ լեռներում ձյուն կտեղա: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
«Վրաստանում սպասվում են ամպրոպ և անձրևներ, տեղ-տեղ ավելի հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ, իսկ բարձրադիր վայրերում՝ ձյուն: Ժամանակ առ ժամանակ շատ ուժեղ քամի է կլինի, իսկ ծովում փոթորկի ուժգնությունը կհասնի 3-4 բալի», – հաղորդում են գործակալությունից:
Հորդառատ անձրեւների պատճառով Վրաստանի գետերում ջրի մակարդակը կարող է զգալիորեն բարձրանալ, հնարավոր են ջրհեղեղներ: Լեռնային շրջաններում պահպանվում է ձնահյուսի վտանգը, սողանքները չեն բացառվում: