Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև հուլիսի 19-ը սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում հնարավոր են կարճատև անձրևներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։