Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունվարի 9-ից 12-ը Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում, իսկ Վրաստանի արևելքում տեղ-տեղ ձյան առատ տեղումներ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 10-12-ը Սև ծովի ափամերձ շրջաններում, Վերին Իմերեթիում, Կոլխիական հարթավայրում և Գորի-Սուրամիում սպասվում է 32-34մ/վ ուժգնությամբ քամի: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, բուք, վատ տեսանելիություն, մերկասառույց:

«Հունվարի 10-11-ին Արևմտյան Վրաստանում գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի անկում մինչև -3, -5 աստիճան, ինչը կարող է վնասել ցիտրուսային կուլտուրաներին (հատկապես կիտրոնին), իսկ Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8, -10 աստիճան, ինչը կարող է վնասել առանց ձնածածկի մնացած աշնանացանին»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։