Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, գյուղերին բաժանելու նպատակով, 55765 լարի է հատկացրել մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման համար։ Գնման մրցույթը քաղաքապետարանն արդեն հայտարարել է, սակայն գյուղերը, որոնք մարզագույք կստանան, դեռ հայտնի չեն Jnews-ին։
Ախալքալաքի քաղաքապետարանը մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման մրցույթը հայտարարել է հուլիսի 4-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։ Մրցութային փաստաթղթերի համաձայն, գնվելու են հետևյալ պարագաները.
1. Ֆուտբոլի գնդակ՝ 30 հատ;
2. Վոլեյբոլի գնդակ՝ 18 հատ;
3. Ֆուտբոլային դարպասի ցանց՝ 15 հատ;
4. Վոլեյբոլի ցանց՝ 9 հատ;
5. Ֆուտբոլային համազգեստ՝ 450 կոմպլեկտ;
6. Թենիսի ձեռնաթիակ՝ 5 հատ;
7. Թենիսի սեղան՝ 5 հատ;
8. Բռնցքամարտի տանձիկ՝ 20 հատ;
9. Կցագնդեր՝ 40 հատ:
Մեր կողմից ստացված տեղեկությունների համաձայն, դեռ վերջնականապես որոշված չեն այն գյուղերը որոնք կստանան մարզագույք և մարզահագուստ, ակայն գյուղերում քաղաքապետի բոլոր ներկայացուցիչները տեղեկացված են և կգնահատեն իրենց գյուղի մարզագույքի պահանջարկը։