Հուլիսի 4-ին՝ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշանակվել է Ախալքալաքում «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավար:
«Վրացական երազանքը» սկսել է նախապատրաստվել ընտրություններին։ Սամցխե-Ջավախքում ընթանում են «Վրացական երազանք» կուսակցության համաժողովները։ Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ադիգենում, Ասպինձայում, Ախալցիխեում և Բորժոմում ընտրվում են տեղական կառույցների նախագահներն ու բյուրոյի անդամները։
Ախալքալաքում համաժողովին մասնակցել են «Վրացական երազանքի» կենտրոնական և տարածաշրջանային ներկայացուցիչները, Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի և Նինոծմինդայի պատգամավորները, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահը, Սամցխե-Ջավախքի նահանգապետը և այլք։
Նշենք նաև, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն 2024 թ.-ի հոկտեմբերի 26-ին:
Լուսանկարը՝ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի ֆեյսբուքյան էջից։