23 ՀԿ-ներ համատեղ հայտարարությամբ արձագանքել են Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Եվրոպայի խորհրդի մտահոգություններին ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ՝ նշելով, որ կառավարության քաղաքականությունը տանում է դեպի ԵՄ անդամակցության գործընթացի կասեցում։Կազմակերպությունները կարծում են, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի սառեցման սպառնալիքն իրական է, և դրա դեպքում ԵՄ տվյալ որոշման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են վրացական իշխանությունները։


«Եվրոպական խորհուրդը, որն անցկացվել է հունիսի 27-ին, որը համախմբել է ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին, լուրջ մտահոգություն է հայտնել վերջին իրադարձությունների և Վրաստանում ժողովրդավարության հետընթացի կապակցությամբ։ Ըստ ԵՄ անդամ երկրների ղեկավարների, Ռուսական օրենքի («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ընդունումը, խմբ. օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի անալոգը) ընդունումն ակնհայտ հետընթաց է անցյալ տարի Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին տրված 9 քայլերի իրականացման ուղղությամբ։ 9 քայլերի իրականացումը եվրոպական արժեքներին հավատարմության հետ մեկտեղ նախապայման է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները սկսելու համար։

Եվրախորհուրդը Վրաստանի կառավարությանը կոչ է արել հստակեցնել իր մտադրությունները՝ փոխելով իր կուրսը, քանի որ դա սպառնում է Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին և «կհանգեցնի անդամակցության գործընթացի փաստացի կասեցմանը»։

Բացի այդ, Եվրոպայի խորհուրդը կոչ է արել իշխանություններին ապահովել ազատ և արդար ընտրություններ 2024 թվականի աշնանը և դադարեցնել ֆիզիկական հարձակումները, ահաբեկումները և սպառնալիքները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների դեմ։

 

Աշնանը Եվրահանձնաժողովը կներկայացնի ընդլայնման մասին հաջորդ զեկույցը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, գնահատվելու է Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի սահմանված 9 քայլերի կատարումը։

 

ԵՄ-ին Վրաստանի անդամակցության սառեցման սպառնալիքն իրական է, ինչը հաստատում են նաև ԵՄ-ի և նրա անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Տվյալ դեպքում Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ կրում է Եվրամիության այս որոշման պատասխանատվությունը»,- ասված է հայտարարության մեջ։

ՀԿ-ները իշխանություններին կոչ են անում.

 

  • հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքը և այլ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հակասում են Եվրամիության հիմնարար սկզբունքներին և արժեքներին,
  • չդիմադրել Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության ցանկությանը` դառնալու եվրոպական ընտանիքի անդամ և հոգ տանել եվրոպական ինտեգրման ճանապարհին ձեռք բերված յուրաքանչյուր նվաճման մասին,
  • կատարել Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 9 քայլերը: