Հացահատիկի միջազգային գները չեն վերադառնա մեկ տոննայի դիմաց 200 դոլար նշաձողին։ Այս մասին հայտնել է Հացամթերք արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լեւան Սիլագավան:
Ըստ նրա, առաջիկա բերքի կանխատեսումները դրական են, բայց հացահատիկի գների ներկայիս աճն այնքան զգալի է, որ վերադառնալ նախկին մակարդակին՝ 200 ԱՄՆ դոլարի, գործնականում անիրատեսական է:
«Հուլիսից՝ Ռուսաստանում, իսկ ամսի 20-ից՝ Վրաստանում սկսվում է բերքահավաքը, և այս երկու գործոններն էլ, ի վերջո, սահմանելու են երկրում ալյուրի գները: Ամեն դեպքում, գների անկման միտումը այնքան էլ էական չի լինի, որպեսզի գները հասնեն իրենց նախորդ մակարդակին: Ինչ վերաբերում է հացահատիկի գների բարձրացմանը, հիմնական գործոններից մեկն այն է, որ Ռուսաստանում հացահատիկի արտահանման տուրքավճարը բարձրացել է, ինչն էլ հանգեցրել է ցորենի գների բարձրացմանը: Իր հերթին, այս որոշման պատճառը Ռուսաստանից հացահատիկի արտահանման գրեթե 3 անգամ ավելացումն է դարձել», – հայտարարել է նա:
Ըստ նրա, այդ պատճառով ցորենի իրարանցումային պահանջարկ է գրանցվել, քանի որ բիզնեսը շտապում էր հնարավորինս շատ հացահատիկ գնել մինչ նոր սակագների ուժի մեջ մտնելը: Արդյունքում, մեծ թվով չկատարված պայմանագրեր են կուտակվել, և, հետևաբար, դա նպաստել է գների աճին:
«Այժմ բոլորն ակնկալում են կատարել այն պայմանագրերը, որոնք մեծ թվով կնքվել էին մայիսին, բայց պահանջարկի աճի պատճառով մատակարարման իրավիճակը բավարար կայունացված չէ, որպեսզի գներն իջնեն այնքան, որքան սպասվում էր», – ասել է Լևան Սիլագավան:
Միևնույն ժամանակ, որոշակի ակնկալիքներ կան Վրաստանում ալյուրի գների, մասնավորապես՝ լարիի փոխարժեքի կայունացման առումով, որը վերջերս տեղի է ունենում: Հացահատիկի գների կայունությանը նպաստող գործոնների թվում կլինեն նաև կառավարության կողմից ալյուրի սուբսիդիաները:
«Առաջիկայում Գյուղատնտեսության նախարարությունում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կքննարկվի ալյուրի սուբսիդավորման հարցը: Դեռ պարզ չէ՝ անհրաժեշտ կլինի՞ շարունակել սուբսիդավորումն ալյուրի գները պահպանելու համար, և այդ հարցը կքննարկվի կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ», – հայտարարել է նա:
Ըստ նրա, այդ ժամանակ արդեն միջազգային գների հետ կապված իրավիճակն ավելի պարզ կլինի, քանի որ հուլիսի 1-ից Ռուսաստանում, իսկ հուլիսի 20-ից` Վրաստանում, կսկսվի բերքահավաքը, իսկ հետո ավելի պարզ կդառնա, թե ինչպիսին կարող է լինել հացահատիկի գինը: