Հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ կենսաթոշակային սխեմայի մասնակիցների թիվը կազմում է 1 մլն 566 հազար մարդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակում է Կենսաթոշակային գործակալությունը:
Ըստ գործակալության՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ տարբեր կատեգորիաների 13 879 մարդ օգտվել է ֆինանսավորվող կենսաթոշակից, նրանց որպես կենսաթոշակ վճարվել է 53,3 մլն լարի:
Բացի այդ՝ գործակալության տվյալներով, կենսաթոշակային ակտիվների արժեքը կազմում է 5.8 մլրդ լարի, որից ավելցուկը գերազանցել է 1.35 մլրդ լարին: