2020 թվականին, Վրաստանից ապրանքների արտահանումը կրճատվել է 12%-ով, կազմելով՝ 3,34 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության («Սաքստատ») արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները: Միևնույն ժամանակ, արտասահմանյան ապրանքների ներմուծումը կրճատվել է 15,9%-ով (8 մլրդ ԱՄՆ դոլար):
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2020 թվականին կազմել է 4,66 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 41,1 տոկոսը:
Ըստ «Սաքստատի» տվյալների, դեկտեմբերին արտահանումը կազմել է 325,7 մլն ԱՄՆ դոլար՝ կրելով 17,7% (70 մլն ԱՄՆ դոլար) անկում: Ներմուծումը՝ 799 միլիոն ԱՄՆ դոլար է, որը նվազել է 17,9 տոկոսով (174 միլիոն ԱՄՆ դոլար):