Վրաստանում բացվեց մոլեկուլային գենետիկայի առաջին լաբորատորիան, կենտրոնը սկսել է իր աշխատանքը Իաշվիլիի անվան Թբիլիսիի մանկական կենտրոնական հիվանդանոցում:
Նախկինում հիվանդների արյունը, լեյկեմիայով հիվանդների և տարբեր տեսակի լիմֆոմայով, ստիպված էին ուղարկել արտասահման, արդյունքների ստացման և բուժման նշանակման նպատակով:
«Առաջին անգամ Վրաստանում, այս լաբորատորիայում հնարավոր կլինի իրականացնել մոլեկուլային գենետիկական ախտորոշիչ թեստեր լեյկեմիայով և լիմֆոմայով հիվանդ երեխաների համար, որը էապես կբարելավի բուժման չափանիշները… Հնարավոր կլինի ընտրել քիմիաթերապիա, համապատասխան հիվանդին», – «Վրաստանի-լուրեր»-ի թղթակցին հաղորդել են կլինիկայում:
Լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղությունները ներառում են վարակիչ հիվանդությունների ախտորոշումը, չարորակ նորագոյացությունների և տարբեր հիվանդությունների որոշակի գենետիկ նախահակման որոշում:
«Այս մեթոդը հնարավորություն կտա ախտորոշել ցանկացած վրացի երեխայի, ցանկացած վրացի հիվանդի, ով ունի ուռուցքահեմատոլոգիական խնդիր: Ախտորոշում, որն այնուհետև կարիք չի ունենա կրկին ստուգել արտասահմանում», – լրագրողներին ասաց Իաշվիլիի անվան կլինիկայի գլխավոր բժիշկ Իվանե Չխաիձեն:
Լաբորատորիայի աշխատանքին կհետևեն Մոթոլ Համալսարանական հիվանդանոցը (Չեխիա, Պրահա): 2017 թվականին, օտարերկրյա փորձագետները կանցկացնեն թրեյնինգ-վարժանքներ Թբիլիսիի Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի աշխատակազմի համար Մոթոլ Համալսարանական հիվանդանոցում: Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիան, ստեղծվել է Չեխիայի Հանրապետության զարգացման գործակալության և «Օգնություն լեյկեմիայով հիվանդ երեխաներին միջազգային ասոցիացիայի» աջակցությամբ, ինչպես նաև «Վրաստանի Ամերիկյան ընկերներ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ: