Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ից` առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես երկկողմանի կասեցնել երկու երկրի միջև քաղաքացիների տեղաշարժը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքն իրենց երկիր։
Սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա, չեն տարածվում` բեռնափոխադրումների:
«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով», – գրել է Ավինյանը:
Վրաստանում մարտի 13-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 25 դեպք կա, Հայաստանում` 8: