Ռուսթավելի պողոտայում, Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթանում է լրատվամիջոցների ներկայացուցիչների բողոքի ցույցը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հետաքննություն անցկացնել օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ, ինչպես նաև վարչապետի հրաժարականը:
«Ես ուզում եմ խոստանալ Լեքսոյին, մենք կավարտենք այս գործը: Չենք լուսաբանի ոչ մի բան Լեքսոյի մահից բացի: Լեքսո, մենք վերջ կտանք դրան: Եկեք ողջունենք մեր գործընկերոջը, ծափահարենք նրան, որ տեսնեն այդ բռնարարները թե ինչքան են: Ամեն ինչ համարձակվեցիք, ամեն ինչ արեցիք: Ժողովուրդ, այսօր ինձ համար մութ էր: Եթե այս կառավարությունում ինչ-որ մեկը համակրանք ունի երկրի նկատմամբ, ցույց տվեք դա մեզ, հեռացրեք վարչապետին, պատասխանատվության ենթարկեք բոլորին», – հայտարարել է Tv Pirveli-ի տնօրեն Ինգա Գրիգոլիան:
Հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված Tv Pireli-ի օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս գրվեց տուն:
Լեքսո Լաշքարավայի մահվան փաստով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով: