Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակել հուլիսի 4-6-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ բարձր ջերմաստիճանի ֆոնին մինչև հուլիսի 7-ը Վրաստանում տեղումներ են սպասվում, հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։
Հուլիսի 4-ին Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +33, +38 աստիճան, իսկ հուլիսի 5-6-ը շոգ կլինի նաև Արևելյան Վրաստանում: Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին, ցերեկային ժամերին կլինի +33, +35 աստիճան, հուլիսի 5-6-ը օդի ջերմասիտճանը կբարձրանա մինչև +36, +38 աստիճան:
Մերձափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +31, +33 աստիճան: Հուլիսի 5-ին և 6-ին օրվա ավարտին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +27, +29 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ջեմաստիճանի բարձրացում։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +33, +35 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև քամու ուժգնացում: Տեղ-տեղ սպասվում է կարկուտ և քամու ուժգնացում։ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +25, +27 աստիճան: