Ըստ կանխատեսումների՝ մինչև նոյեմբերի 1-ը Վրաստանում սպասվում է առանց տեղումների, համեմատաբար տաք եղանակ։

Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության փոխանցմամբ՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +15, +20 աստիճան միջակայքում, իսկ գիշերը ջերմաստիճանը կշարունակի ցածր մնալ:

«Թբիլիսիում առանց տեղումների եղանակ կլինի: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին սպասվում է +16, +18 աստիճան, գիշերը՝ +3, +5 աստիճան:

Արևելյան Վրաստանի բարձրադիր գոտիներում (Ախալքալաք, Ցալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) լավ եղանակ է սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +6, +11 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի)նույնպես լավ եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կազմում է +12, +16 աստիճան: