Ախալքալաքում ավարտվել է ֆուտբոլի առաջնության մունիցիպալ առաջնությունը։ Մրցաշարին մունիցիպալիտետի մասշտաբով մասնակցել է 24 թիմ։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Բոլորն էին պայքարում հաղթանակի համար, բայց լավագույն եռյակում են հայտնվել հետևյալ թիմերը՝

1-ին տեղը զբաղեցրել է Մուրջախեթ գյուղի ֆուտբոլի թիմը։
2-րդ տեղը զբաղեցրել է Բարալեթ գյուղի ֆուտբոլի թիմը:
3-րդ տեղը զբաղեցրել է Զակ գյուղի ֆուտբոլի թիմը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և փոխքաղաքապետերը հաղթող թիմերին մեդալներ, պատվոգրեր, գավաթներ և այլ խորհրդանշական նվերներ են հանձնել։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալ առաջնությունը մեկնարկել էր հունիսի 18-ին։ Օրական խաղում էր 8 թիմ։ Խաղերն անցկացվում էին օլիմպիական համակարգով, պարտվող թիմը դուրս էր մնում առաջնությունից։