Այսօրվա դրությամբ՝ Ախալքալաքում կորոնավարակի դեմ ավելի քան 2000 մարդ է պատվաստվել:
Ախալքալաքում հասանելի պատվաստանյութերից մեծ ժողովրդականություն են վայելում չինական Sinofarm պատվաստանյութը և ամերիկյան Pfizer պատվաստանյութերը: Օգոստոսի 10-ից՝ Ախալքալաքում ամերիկյան Pfizer պատվաստանյութով հնարավոր եղավ պատվաստվել և այդ օրվանից մինչև այսօր 224 մարդ է պատվաստվել այդ պատվաստանյութով:
Այսօրվա դրությամբ Վրաստանում պատվաստվել է 938 705 մարդ, իսկ օգոստոսի 20-ին պատվաստվել է 28 555 մարդ։
Դրանցից ամբողջությամբ պատվաստվել է 276 917 մարդ (երկու դեղաչափ)։
Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 4 901 նոր դեպք է հայտնաբերվել, 2 586 հիվանդ ապաքինվել է, 74-ը՝ մահացել են: