Այսօր, դեկտեմբերի 21-ին Ախալքալաքի մշակույթի տանը կայացավ «Միասին Խատիայի համար» կարգախոսով բարեգործական համերգ: Համերգի հասույթը կուղղվի լեյկոզով հիվանդ 21-ամյա Խատիայի բուժմանը:

Ադիգենցի Խատիա Պարունաշվիլին հիվանդ է սուր լեյկոզով և ներկայումս բուժում է ստանում Թուրքիայում: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ երիտասարդները տարբեր բարեգործական միջոցառումներ են անկացնում Սամցխե-Ջավախքի տարբեր շրջանում` աղջկա բուժման համար անհրաժեշտ միջոցներ հավաքելու նպատակով:

Խատիայի բուժման համար հարկավոր է 72 000 դոլար, իսկ ընտանիքն այդպիսի մեծ գումար չունի: Ախալքալաքում բարեգործական համերգ կազմակերպելու նախաձեռնությունը Գրիգոլ Օքրոաձեին էր պատկանում:

Բարեգործական համերգին տարբեր կատարումներով հանդես եկան «Մուրջի», «Ջավախք» պարային համույթները, Վաչիան գյուղի անսամբլը, ելույթ կունենան անհատ երգիչներ Ախալցիխեից: Համերգին զուգահեռ միջանցքում անցկացվեց Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքերը: Մուտքը համերգին ազատ էր, սակայն Մշակույթի տան միջանցքներում դրամարկղ էր տեղադրված և բոլոր ցանկացողները կարող էին նվիրատվություն կատարել, որը կուղղվի Խատիայի բուժմանը:

Բարեգործական համերգին զուգահեռ Ախալքալաքում պետական ու համայնքանային նշանակության ճանապարհներին երիտասարդները կանգնած պաստառներով անցորդներին ու վարորդներին խնդրում են հանգանակություն կատարել Խատիայի համար:

«Միասին Խատիայի համար». Ախալքալաքում կկայանա բարեգործական համերգ

«Միասին Խատիայի համար» ակցիան տեղի է ունենում նաև Ախալքալաքում