Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Jnews-ը հրապարակում է տվյալներ, թե քանի երեխա է ծնվել տեղի հիվանդանոցում, տարեսկզբից մինչև հունիսի 1-ը: 2022 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում ծնվել է 100 երեխա, որից՝ 48 տղա, 52 աղջիկ։
2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի 111 երեխա պակաս է ծնվել։ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 1-ը Ախալքալաքի հիվանդանոցում ծնվել է 211 երեխա։
Բժիշկների խոսքով, ծնելիության կտրուկ նվազման միտում է նկատվում ողջ Վրաստանում։