Երգերով և պարերով Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնը նշեց Վրաստանի անկախության օրը:

Միջոցառումները սկսվեցին երկու պետությունների՝ Վրաստանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ: Սաները արտասանեցին բանաստեղծություններ նվիրված Վրաստանին, պարեցին ու երգեցին:

центр3

Երիտասարդական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը շնորհավորեց ներկաներին անկախության տոնի կապակցությամբ և մասնավորապես ասաց.

« Շնորհավորում եմ վրաց ժողովրդին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ինչպես նաև բոլոր ժողովրդներին, այդ թվում նաև մեզ հայերիս, որովհետև ոչ միայն վրացիները, այլ նաև Վրաստանում ապրող բոլոր ժողովրդները, ինչպես և մենք մեծ ներդրում ունենք երկրի կայացման և զարգացման գործում»,- ասաց Արթուր Գաբրիելյանը:

центр4

Շուշան Շիրինյան