ISET ոչ կառավարական կազմակերպության մշակված տվյալների համաձայն, 2023 թվականին, Եվրամիությունում զբաղվածության մակարդակը 35%-ով բարձր է եղել, քան Վրաստանում։

Վրաստանում և ԵՄ երկրներում զբաղվածության վերաբերյալ ISET-ը վրացերենով և հայերենով աղյուսակ է հրապարակում: Այն կարելի է տեսնել ISET-ի էջում։

iset

Երկրի Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ»-ի տվյալներով, Վրաստանում գործազրկության մակարդակը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 14 տոկոս։

Վրաստանում գործազրկության մակարդակը հաշվարկվում է հիմնվելով տնտեսապես ակտիվ բնակչության զբաղվածների և գործազուրկների թվի հարաբերակցության վրա։

Ըստ «Սաքստատ»-ի, Վրաստանում աշխատունակ, տնտեսապես ակտիվ բնակչության ցուցանիշը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 55 տոկոս՝ 3,1 տոկոսային կետով ավելի՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Ակտիվության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քաղաքային բնակավայրերում աճել է 2.8 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 3.4 տոկոսային կետով։ Զբաղվածության մակարդակն ամբողջ հանրապետությունում աճել է 4,7 տոկոսային կետով և կազմել 47,3 տոկոս»,- ասվում է «Սաքստատ»-ի նյութերում։

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Ջավախքի կախվածությունն արտերկրում վաստակած գումարից դեռևս բարձր է։ Jnews-ը ներկայումս ուսումնասիրություն է իրականացնում բնակչության զբաղվածության վերաբերյալ, տվյալները կհրապարակվեն մեր հաջորդ նյութերում։