Հաշվի առնելով համաշխարհային համաճարակի պատճառած սահմանափակումները՝ Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների օրինական մնալու ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը: Այս տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ գերատեսչության տվյալների, վարչապետին առընթեր գործող համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ փոփոխություններ են կատարվել Վրաստանի կառավարության 2020 թվականի հունվարի 28-ի N164 որոշման մեջ: Ըստ այդմ, օտարերկրա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր օրինականորեն գտնվում էին Վրաստանի տարածքում 2020 թ. մարտի 14-ից և չեն կարող երկիրը լքել համաշխարհային համաճարակի պատճառած սահմանափակումների պատճառով, նրանք իրավունք ունեն մնալ Վրաստանի տարածքում մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:
Միևնույն ժամանակ, Վրաստանի տարածքում նրանց գտնվելու պատճառը պետք է լինի գլոբալ համաճարակի հետ կապված հետևյալ հանգամանքները.
ա) այն պետությունը, որի քաղաքացիները տվյալ ժամանակահատվածում են բարձր ռիսկային գոտում
բ) եթե շահագրգիռ պետությունը սահմանափակումներ է մտցրել սահմանը հատելու հարցում
գ) եթե առողջական պատճառներով անձը գտնվում էր հիվանդանոցում, կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ
դ) եթե թռիչքները չեղյալ հայտարարելու պատճառով անձը չի կարողացել սահմանված ժամկետում լքել երկիրը:
Միևնույն ժամանակ համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ը ելնելով վերոնշյալ հանգամանքներից օտարերկրյա քաղաքացիների Վրաստանի տարածքում մնալը նույնպես օրինական կդիտվի կացության թույլտվություն ստանալու համար՝ համապատասխան չափանիշների համաձայն:
Հարկ է նշել, որ նախքան համապատասխան բանաձևում փոփոխություններ կատարելը, Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների օրինական գտնվելու ժամկետը որոշվել էր երկարաձգել մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: